Tuesday, December 4, 2012

სასწავლო პროექტი


Նախագծի  անվանումը - Ցեղասպանություն 
Նախագծի  հիմնական  թեման – Ե՞րբ է տեղի  ունեցել 
                                                           Ցեղասպանությունը
Նախագծի կարևորությունը – Յուրաքանչյուր    աշակերտ պարտավոր է  իմանալ իր  ժողովրդի  կրած  այդ  ողբերգության՝  Մեծ  Եղեռնի  մասին:
Նախագծի  նպատակը – Վերհիշել, թե ինչպես Թուրքիայի  կառավարող  շրջանների  կողմից  կազմակերպվեց  Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում  1892-1923թթ.զանգվածային  տեղահանության  է  ենթարկվել  և բնաջնջվել  Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի  և  Օսմանյան կայսրության  նահանգների հայ  բնակչությունը:Աշակերտները  պետք է  իմանան, որ 1915թ. ապրիլի  24-ին Կ.Պոլսում ձերբակալվել   են 235  մտավորականներ, իսկ  ապրիլի 29-ին նրանք արդեն 800-ն էին:Նրանք  աննկարագրելի  տանջանքների  ենթարկվեցին և սպանվեցին: Բռնի  ուժով մահմեդականացվեց  200 000 հայ, գաղթական դարձավ  ավելի քան 1000000 հայ: Ահռելի էին նաև նյութական կորուստները:
1915թ.հայոց  ցեղասպանությանը, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 1 500 000 հայ:
Նախագծի մասնակիցների տարիքը – X դասարան
Նախագծի  տևողությունը – 2 ժամ
Նախագծի սպասվող արդյունքները- Անհրաժեշտության  դեպքում կարողանան  ճիշտ  տեղեկություն  հաղորդել  այս հարցի շուրջ ծագած զրույցների  ժամանակ:
Նախագծի  ռեսուրսները – Մեծ  էկրան՝  նկարներ ցուցադրելու   համար, համակարգիչ, համապատասխան պատի թերթեր...
Նախագծի  ընթացքը – Բացվում  են վարագույրները, տխուր երաժշտության  ներքո էկրանին  ցուցադրվում են դրվագներ  Մեծ  Եղեռնից: Այնուհետև՝
բանաստեղծություններ, երգեր, զրույցներ:Նորից  ցուցադրվում են  նկարներ,փակվում են վարագույրները, նախագիծը  ավարտվում է:
Միջառարկայական  կապ – պատմություն, երաժշտություն...
Նախագծի  հեղինակ Մ.Դուրգարյան
Էլեկտրոնային  հասցե –makruhidurgaryan@gmail.com

No comments:

Post a Comment